Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:31 02-11-2023

ՀՀ նախագահն այցելել է Մեղրիի հիմնանորոգված մանկապարտեզներ, ծանոթացել պայմաններին

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի համայնք։

Սյունիքի մարզպետի և Մեղրիի համայնքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է Մեղրիի և Մեղրիի Լեհվազ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզներ, ծանոթացել հիմնանորոգումից հետո երեխաների համար ստեղծված հարմարություններին ու ընդհանուր պայմաններին։