Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 19:23 30-12-2025

Պապիկյանը այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր, ծանոթացել դիրքապահների կենցաղային պայմաններին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ամանորի նախաշեմին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։

Այս մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։

Շնորհավորել եմ զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, արժեքավոր նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն»,- նշված է գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում