Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 11:03 22-12-2025

Կանգառներում տեղադրվող չվացուցակի էկրաններին կերևա հանրային տրանսպորտի ժամանման ժամանակը

Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ: Այս մասին հայտնի է դարձել քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ

Նշվել է, որ ներկրվել է 42 չվացուցակ, 35-ն արդեն գործում են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն: