Ներքին 4 տարի առաջ - 21:36 22-05-2022

Մի քանի օրից Ադրբեջանի քարոզչության մեջ կերևա, թե ինչ են քննարկել Բրյուսելում. Վարուժան Գեղամյան

«Հայկական նախագիծ»-ն այժմ Ֆրանսիայի հրապարակում «Բրյուսելյան դավադրությունն ու հայկական դիմադրությունը» թեմայով քննարկում է կազմակերպել, որի հիմնական բանախոսներն են թուրքագետ Վարուժան Գեղամյանը և նախագծի հեղինակ Էդգար Էլբակյանը։

Գեղամյանն իր ելույթում ասաց. «Կապիտուլյանտական խմբավորումն ու իրենց սպասարկող մեդիակայսրությունն անընդհատ շեշտում են, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրելու, որը բնականաբար շատ հմուտ արված մանիպուլյացիա է։ Երբ մենք ասում ենք, որ նման հանդիպումները չեն սպասարկում հայկական շահը, մենք հետևում ենք նաև դինամիկային՝ ինչ է լինում հանդիպումից առաջ և հետո ու առհասարակ ինչ է լինում այդ օրերին։ Հիշեցնեմ ամենաթարմ օրինակը. Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի պատմությունը կամ այն, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցություններ չեն վարում, բայց մի քանի օր անց տեսնում ենք Թուրքիայի վարչապետի հարցազրույցը, որտեղ սևով՝ սպիտակի վրա ասված է, որ մենք քննարկում ենք Հայաստանի Հանրապետության սահմանների վերասահմանազատման հարցը, որը ենթադրում է սահմանների հնարավոր փոփոխություն։ Կամ ՀՀ վարչապետի նոյեմբերի իննի գրառումը, որտեղ ինքն ասում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, այդ ժամանակ արդեն իսկ, փաստացի, ստորագրվել էր փաստաթուղթը, իսկ երկու կողմերը պայմանավորվում էին, թե դա ոնց են հրապարակելու։ Մի քանի օրից Ադրբեջանի քարոզչության մեջ կերևա, թե ինչ են քննարկել Բրյուսելում»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Վարչապետն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
22:50 COP17-ին ընդառաջ Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի բնապահպանության կոմիտեի ղեկավարին
22:30 Փաշինյանը մասնակցել է PROFAL-ի՝ 20 մլն դոլարի ներդրմամբ կառուցված ապակու մշակման գործարանի բացմանը
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար