Արտաքին 10 ամիս առաջ - 20:24 18-12-2025

Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հանրության հետ կապերի վարչության խորհրդական և նախարարության խոսնակ, բրիգադի ծովակալ Զեքի Աքթյուրքը հայտնել է, որ դեկտեմբերի 15-ին Սև ծովից Թուրքիայի օդային տարածքին մոտեցող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է հայտնաբերվել և գործող կանոնակարգերի շրջանակում՝ խոցվել F-16 կործանիչների կողմից։

Վերջինիս խոսքով՝ միջադեպից հետո իրականացվել են որոնման և տեխնիկական ուսումնասիրության աշխատանքներ, իսկ ռազմաօդային պաշտպանության համակարգի խոցելիության մասին տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Ըստ Թուրքիայի ՊՆ ներկայացուցչի՝ Ուկրաինա–Ռուսաստան շարունակվող պատերազմի պայմաններում Սև ծովի անվտանգությանը սպառնացող նման միջադեպերի առնչությամբ երկու կողմերին փոխանցվել է զգուշացում՝ առավել զգոն լինելու անհրաժեշտության մասին։

Բացի այդ, Աքթյուրքն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և նշել, որ Թուրքիան աջակցում է Սիրիայում «Մեկ պետություն, մեկ բանակ» սկզբունքին և շարունակում է սերտ համագործակցությունը Դամասկոսի կառավարության հետ՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) ինտեգրման գործընթացի շուրջ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie