Արտաքին 1 տարի առաջ - 10:51 19-10-2024

ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները մեկ գիշերվա ընթացքում 16 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել և որսացել ՌԴ մի շարք մարզերում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հոկտեմբերի 19-ին` ժամը 00.00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում (Երևանի ժամանակով) հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք: 13 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի տարածքում, 2-ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 1-ը՝ Բելգորոդի մարզում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել