Արտաքին Խոսք 10 ամիս առաջ - 21:55 16-12-2025

Իրանը նորից դեմ է TRIPP-ին․ Հայաստանին չի հաջողվում նրան մոլորեցնել

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։

Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար, Թեհրանում Հայաստանի դեսպանին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Վելայաթին:

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։ Փոխանցում է IRNA-ն։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ով նշեց, որ Իրանը հենց այնպես ոչ մի հայտարարություն չի անում։

«Հիշենք, որ Իրանի կողմից TRIPP-ի մասին հայտարարությունից հետո տեղի են ունեցել մի շարք բարձր մակարդակի այցեր։ Հայկական կողմը սկզբում հայտարարում էր, որ բոլոր խնդիրները լուծված են, և ամեն ինչ արվում է, որպեսզի տարածաշրջանային հարաբերությունները վնաս չկրեն։

Եթե նայենք ժամանակագրորեն, այդ այցերը եղել են օգոստոս–սեպտեմբերին, այսինքն՝ միջոցառումներից անցել է մոտ 3 ամիս՝ մինչև այն պահը, երբ Իրանի բարձր մակարդակի պաշտոնյան նման հայտարարություն է անում։ Սա ցույց է տալիս, որ Իրանը ոչ միայն հետևում է հայկական մամուլին և պաշտոնյաների հարցազրույցներին, այլ նաև իր հատուկ ծառայությունների միջոցով մշակում է տեղեկություններն ու դրանց հիման վրա ձևավորում քաղաքական դիրքորոշում։

Եռամսյա ժամանակաշրջանից հետո հնչող նման հայտարարությունները վկայում են, որ Իրանը շարունակում է հետևել տարածաշրջանային զարգացումներին, վերահսկում իր շահերը և բարձրացնում մտահոգությունը այն հարցերում, որոնք վերաբերում են միջանցքային կամ սահմանային տրամաբանություններին։ Ընդ որում, այս գործընթացը շարունակվում է նույնիսկ իշխանությունների փոփոխությունից հետո, երբ նոր մարդիկ են եկել կառավարման դիրքերում։

Արդյունքում, կարելի է եզրակացնել, որ Իրանի հայտարարությունները հիմնված են հավաքված տեղեկությունների վրա և ուղղված են իր ռազմավարական շահերը պաշտպանելու վրա, մինչդեռ հայկական կողմի գործողությունները պետք է համադրեն այս հետազոտությունները՝ վստահություն ձևավորելու համար»,- նշեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են