Ուղիղ եթեր
Որոշ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով «միջնորդական ծառայություններ»․ ՌԴ-ում ում ՀՀ դեսպանություն
copy image url

Որոշ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով «միջնորդական ծառայություններ»․ ՌԴ-ում ում ՀՀ դեսպանություն

Ներքին 3 տարի առաջ - 17:40 10-05-2021

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է, որ որոշ անձինք կամ խմբեր փորձում են մոլորեցնել ՀՀ քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»։

Դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ կոչ է անում հյուպատոսական ծառայությունների մատուցման հարցում չվստահել միջնորդներին։

«Դեսպանությունը պարբերաբար տեղեկատվություն է ստանում որոշ անձանց, առանձին խմբերի կողմից քաղաքացիներին մոլորեցնելու փորձերի մասին, որոնք հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված առաջարկում են այսպես կոչված «միջնորդական ծառայություններ»։ Խաբեբաների զոհը չդառնալու համար խնդրում ենք քաղաքացիներին չվստահել որպես «միջնորդ» հանդես գալ փորձող մարդկանց: Նշենք, որ հավաքագրված բոլոր տեղեկությունները, քաղաքացիներից ստացված տեղեկությունները դիվանագիտական ներկայացուցչությունը տրամադրում է համապատասխան մարմիններին»,- ասված է դեսպանության գրառման մեջ։

Նշվում է, որ հյուպատոսական ծառայությունների համար պետական տուրքերի դրույքաչափերը սահմանված են ՀՀ կառավարության կողմից և հրապարակված են ՀՀ ԱԳՆ կայքէջում (mfa.am), ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքէջում (russia.mfa.am), ինչպես նաև Մոսկվայում դիվանագիտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի կայքում (armconsul.ru):

Նշվում է նաև, որ ծառայությունների համար սահմանված տուրքերը վերջնական են և չեն ենթադրում ծառայության համար որևէ այլ վճար:

«Խնդրում և կոչ ենք անում վերոնշյալ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ունեցող կամ հյուպատոսական տուրքի չարաշահման դեպքերին առերեսված քաղաքացիներին անհապաղ կապվել մեզ հետ»,- հավելում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել

Ձեզ գուցե հետաքրքրի