Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:23 21-03-2023

Հայաստանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը. Բաքուն պատասխանել է Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն դատապարտել և մերժել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունները, որոնք նա հնչեցրել էր նախօրեին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման և մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջըզադեն Միրզոյանի հայտարարությունները որակել է «սուտ և զրպարտիչ»։

Հաջըզադեն հերթական անգամ Հայաստանին մեղադրել է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելու՝ մասնավորապես «Ադրբեջանի ինքնիշխան տարածքից իր զորքերը դուրս չդերելու, նոր զինծառայողներ տեղափոխելու, ռազմական սադրանքներ իրականացնելու, ինչպես նաև Լաչինի ճանապարհը Ադրբեջանի բնական ռեսուրսներն արտահանելու և երկրի տարածքներն ականապատելու նպատակով օգտագործելու համար»։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե, իբր «Հայաստանը, որը ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային էթնիկ զտումների քաղաքականություն և ցեղասպանություն է իրականացրել»։ Նրա խոսքով՝ երբ Հայաստան Ադրբեջանին մեղադրում է Լաչինի ճանապարհը փակելու, էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու մեջ, դա ոչ այլ ինչ է քան «հերթական սուտ, որը նպատակ ունի մոլորեցնել միջազգային հանրությանը»։

«Անընդունելի է, որ չնայած Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգը առաջ մղելու ջանքերին՝ Հայաստանն, այս գործընթացը ձախողելու նպատակով խաբում է միջազգային հանրությանը` փորձելով ստվեր գցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Լաչինի ճանապարհին անցկացրած օրինական բողոքի ակցիայի վրա, խուսափում է իր պարտավորություններից, այդ թվում՝ ինչպես տեսանք մարտի 20-ին, Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության գտնվելու ընթացքում պարբերաբար սադրանքների է դիմում»,- ասել է նա։

Այխան Հաջըզադեն հավելել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններում առկա են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Նրա համոզմամբ՝ այդ ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը դասեր չի քաղել պատմությունից և չի լսել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մարտի 19-ի պատասխան հայտարարությունը»։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել