Մամուլ 3 տարի առաջ - 08:09 09-11-2022

ՔԿ-ին չի հաջողվում Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող գտնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Քննչական կոմիտեին մինչ այս պահը չի հաջողվում Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք տվող գտնել, թեպետ անցած շաբաթվանից փնտրտուքների մեջ են եւ մոտ 100 մարդու են հարցաքննել: Ընդամենը երկու անձի ցուցմունքը կարող է «եղանակ» փոխել։ Խոսքը բժշկականի նախկին ռեկտոր 70-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանի մասին է, ում մարդիկ գիտեն որպես կաթողիկոսի բժիշկ, եւ ում շաբաթ օրը ձերբակալելուց եւ մի քանի ժամ պահելուց հետո ազատ արձակեցին՝ 40 մլն դրամ գրավ կիրառելով, ինչպես նաեւ՝ արհկոմիտեի այն շրջանի նախագահ Մարթա Սիմոնյանի։ Մեզ ասացին, որ երկուսն էլ Աշոտյանի դեմ ցուցմունք չեն տվել, գոնե այնպիսի ցուցմունք, որ կարողանան Աշոտյանին ձերբակալել, եւ քննչականն այս ուղղությամբ այլ միջոցներ է փորձում ձեռնարկել։

Հիշեցնենք․ քրեական գործի «հիմքը» 2015 թվականի դեպքերն են, ԵՊԲՀ-ն Իշխան Սաղաթելյանին պատկանող՝ Սեւանի ափին գտնվող հանգստյան տանը գույքը ձեռք է բերել կադաստրային արժեքից թանկ գնով, եւ դա դատախազությունը ներկայացնում է որպես հափշտակություն։ Հարցաքննվել է նաեւ Իշխան Սաղաթելյանի հայրը, ով խնդրո առարկա գույքի սեփականատերն է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է

Ձեզ գուցե հետաքրքրի