Արտաքին 11 ամիս առաջ - 22:24 15-12-2025

Թուրքիայում մեկ ընտանիքի գոյատևման գինը 2100 դոլար է

«Թուրքիայի հեղափոխական պրոֆմիությունների կոնֆեդերացիային» (DİSK) կից «Միացյալ մետաղագործների դասակարգային հետազոտական ​​կենտրոնը» (BİSAM) զեկույց է հրապարակել Թուրքիայում սովի և աղքատության շեմերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ երկրում 4 հոգուց բաղկացած 1 տնային տնտեսության սովի շեմը հասել է շուրջ 27000 (632 դոլար) լիրայի (թուրքական արժույթ), իսկ աղքատությունը՝ գերազանցել 93000-ը (2177 դոլար):

Բացի այդ զեկույցում հաշվվել է անհատներին անհրաժեշտ մինիմալ ամսական սննդամթերքի ծախսերը՝ տարիքի և սեռի տեսանկյունից: Ըստ այդմ՝ չափահաս տղամարդուն սննդի ամսական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է 7528 (176 դոլար), իսկ չափահաս կնոջը՝ 7147 լիրա (167 դոլար), մինչդեռ 15-18 տարեկան երիտասարդին՝ 7518 (ավելի քան 176 դոլար), իսկ 4-6 տարեկան երեխային՝ 4733 լիրա (110 դոլար): Առավել մեծ գումար է կազմել Թուրքիայում միայնակ ապրող անհատին սեփական կարիքները հոգալու համար անհրաժեշտ գումարը, որն է՝ 43292 լիրա (1154 դոլար):

Զեկույցում տեղ է գտել նաև 2025-ին ամենօրյա սննդային ծախսերի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ ամենաթանկը եղել է միրգ-բանջարեղենը (263 լիրա): Դրանց հաջորդել է կաթ-կաթնամթերքը (236 լիրա), հավի և ձկան միսը (175 լիրա), հացը (80 լիրա), ձեթը և յուղը (49 լիրա), ձուն (17 լիրա), ապա շաքարը, մեղրը, մուրաբան և դոշաբը (ընդհանուր 23 լիրա):

Աղքատության շեմ –4 հոգուց բաղկացած մեկ տնային տնտեսության մինիմալ ծախսերը հոգալու համար անհրաժեշտ ամսական դրամական միջոցների հանրագումարը:

Սովի շեմ – 4 հոգուց բաղկացած մեկ տնային տնտեսության մինիմալ սնունդն ապահովելու համար անհրաժեշտ ամսական դրամական միջոցների հանրագումարը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie