Ներքին 2 տարի առաջ - 13:29 18-08-2024

3-հոգանոց ընտանիքի կյանք խլած և փախուստի դիմած տղամարդը ընտանիքի հետ Թուրքիայում է

Հուլիսի 26-ին ողբերգական ավտովթարից հետո Հայաստանի սահմանը հատած քաղաքացին ընտանիքի հետ Թուրքիայում է։ Այս մասին Oragir.News-ին փոխանցեցին փախուստի դիմած 41-ամյա Արմեն Տոնոյանի հարեւանները։

«Ընտանիքին մի քանի օր առաջ փախցրեց երկրից, չերեզ Վրաստան մարդիկ հիմա Թուրքիայում են։ Հանաք բան չէ, 3-հոգանոց ընտանիքի կյանք է խլել, հանգիստ լքել է սահմանը։ Եթե չունենար ոստիկանական համակարգում ծանոթ, չէր կարող թևերը թափ տալով լքել սահմանը։ Հարազատ-բարեկամների հետ լավ էլ կապի մեջ են, շուխուռն անցնի՝ կգան, հանգիստ խղճով կապրեն, իրենք միլպետ ընկերներ ունեն, ինչ անեն, որ տակից դուրս չգան»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է փախուստի դիմած տղամարդու հարևանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին ողբերգական ավտովթար է եղել, ինչի հետևանքով զոհվել են հայրը, մայրը և 7-ամյա տղան։

Հիշեցնենք, որ դեպքից հետո պարզ դարձավ, որ 3-հոգանոց ընտանիքի մահվան պատճառ դարձած տղամարդը փախել է Վրաստան։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան