Սպորտ 10 ամիս առաջ - 23:54 12-12-2025

Չկա այդպիսի բան, որ նա մեզ դուր չի գալիս․ UFC-ի նախագահը՝ Արման Ծառուկյանի մասին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը կրկին խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը գլխավորող Արման Ծառուկյանի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքի մասին։

Ավելի վաղ Ուայթին մեղադրում էին Ծառուկյանի նկատմամբ անարդար վերաբերմունքի մեջ՝ այն դեպքում, երբ հայ մարզիկը զբաղեցնում է իր դիվիզիոնի վարկանիշային աղյուսակի առաջին տեղը, բայց չի ստանում չեմպիոնական գոտու համար մենամարտելու հնարավորություն։

«Նա այստեղ է, նա մեզ հետ է։ Մենք չենք հեռացրել նրան։ Չկա այնպիսի բան, որ նա մեզ դուր չի գալիս։ Անձամբ ես նրա հետ չեմ վիճել։ Նա գիտի, թե ինչու է հայտնվել նման իրավիճակում։ Նա գիտի, թե ինչպես է ամեն ինչ դասավորվել կուլիսներում։ Մենք բոլորս գիտենք։ Բայց մենք դա հրապարակավ չենք քննարկում, ինչպես մի խումբ տարեց կանայք։

Համացանցում շատերը սիրում են ամեն ինչ հորինել՝ լայքեր ստանալու համար։ Մեր բիզնեսում շատ բաներ են տեղի ունենում, բայց մենք դրանք հանրային քննարկման չենք դնում», – ասել է Ուայթը Mac Life-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2026 թվականի սկզբին թեթև քաշային կարգի ժամանակավոր տիտղոսի համար պետք է մենամարտեն Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, մինչդեռ մինչև 70 կգ քաշային կարգի գլխավոր հավակնորդը Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն է։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա