Արտաքին 11 ամիս առաջ - 22:35 10-12-2025

Գալուզինն ու Շարիֆովը քննարկել են hայ-ադրբեջանական կարգավորումը

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը քննարկել են տարածաշրջանային օրակարգը, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ Ռուսաստանի աջակցությունը:

Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։

ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ և եվրասիական տարածքում գործող այլ կառույցների շրջանակներում փոխգործակցության շուրջ:

Ռուսական կողմն առանձին շեշտադրել է այս ամռանը Բաքվում ձերբակալված 11 ՌԴ քաղաքացիների հնարավորինս արագ ազատ արձակման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ բանակցությունների զգալի մասը նվիրված է եղել երկկողմ օրակարգին:

«Հատուկ շեշտադրվել են երկկողմ օրակարգի արդիական հարցերն ու դրանց իրականացման ծրագրերը։ Ճշտվել է 2026 թվականի շփումների ժամանակացույցը, այդ թվում՝ ԱԳՆ խորհրդակցությունները։ Հաստատվել է քաղաքական երկխոսության հետագա համակողմանի ամրապնդման, առևտրատնտեսական և մշակութային-մարդասիրական համագործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը՝ Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների համաձայն, որը ստորագրվել է երկու երկրների ղեկավարների կողմից 2022 թվականի փետրվարի 22-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նաև ընդգծել են «Կասպյան հնգյակի» ձևաչափով համագործակցության զարգացման կարևորությունը և երկու կողմերի արտահայտած շահագրգռվածությունը «3+3» տարածաշրջանային փոխգործակցության հարթակի ռիթմիկ աշխատանքը պահպանելու հարցում, որն ուղղված է տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների ջանքերով Հարավային Կովկասի հարցերի լուծմանը:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը