Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 19:39 28-11-2025

Կճոյանը լավ կվարձատրեր․ Վարդան Հարությունյանը հրաժարվել է զբաղվել Վեհափառի դեմ շարժման փիարով

ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան հարթակներից մեկում մանրամասներ է ներկայացրել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին։

«2018-ի իշխանափոխությունից հետո, երբ Նավասարդ Կճոյանը անցնում էր օֆշորի քրեական գործով, սկսվեց մի անհասկանալի շարժում Կաթողիկոսի դեմ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ»։ Էդ ժամանակ ես ու ընկերս առաջարկ ստացանք զբաղվել այդ շարժման փիարով։ Մեզ ասացին՝ Կճոյանը բավականին լավ կվարձատրի։ Իհարկե, այդ առաջարկը մերժեցինք միանգամից։ Հետո և՛ օֆշորի գործը կորավ, և՛ այդ շարժումը»,- գրել է Հարությունյանը։

Oragir.News-ը Վարդան Հարությունյանին խնդրեց մանրամասներ ներկայացնել այդ միջադեպից, հատկապես այն մասին, թե ովքե՞ր են նման առաջարկ արել իրենց։

«Հրապարակային անուն տալ չեմ ուզում, մանավանդ որ էդ մարդիկ հանրային դեմք էլ չեն, սովորական մարդ են, պարզապես չեմ ուզում թիրախավորել իրենց, ուստի անուններ չեմ տա։ Արարատյան թեմի հոգևորականներից են, որոնք կարգալույծ են արվել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումից հետո,- ասաց Հարությունյանը՝ շարունակելով,- իրենք գիտեին, որ մենք քաղաքական շարժումների մեջ ենք եղել և կարողանում ենք կազմակերպել նման բաներ։ Նման առաջարկ արեցին, մենք մերժեցինք»։

Հարցին՝ ինչո՞ւ ՔՊ-ականները չեն քննարկում Նավասարդ Կճոյանի անձը, ինչո՞ւ մյուս կարգազանց հոգևորականների կողքին չեն շոշափում նաև նրա անունը, անտեղյակությո՞ւնն է պատճառը, թե՞ մեկ ուրիշ բան, Հարությունյանը պատասխանեց․ «Բոլորից էլ լավ են նրանք տեղեկացված։ Բազմաթիվ հրապարակումներ արել է հենց վարչապետի ընտանիքի հետ «կապ չունեցող» լրատվամիջոցը։

Իսկ ինչ վերաբերում է, թե ինչու ձայն չեն հանում, շատ պարզ է՝ ով իրենց տակ կզում է, նրան երբեք չեն վատաբանում»։

Արդյոք հնարավո՞ր է, որ Նավասարդ Կճոյանին Կաթողիկոսի փոխարինող դիտարկեն, Վարդան Հարությունյանը նկատեց․ «Այդ 9 հոգին, որոնք հանդիպել են Փաշինյանի հետ, նրանցից ցանկացածին կարող են նշանակել, որովհետև նրանք բոլորն էլ Նիկոլ Փաշինյանի առաջ խոնարհվել են։ Նույն այդ մարդկանց ժամանակին Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակն» է մեղադրել բոլոր այն մեղքերի մեջ, որի մեջ հիմա մեղադրում են բարձրաստիճան հոգևորականներից շատերին, որոնք չեն ծնկում կամ պաշտպանում են Եկեղեցին, Կաթողիկոսին»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանն ընդունել էր մի խումբ եպիսկոպոսների, այդ թվում՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
19:34 Փողը մենք ենք հավաքում, դեսպանատունը չի օգնում․ ինչ է լինում, երբ հնդիկ աշխատողը մահանում է Հայաստանում
19:28 Գեղարքունիքի մարզում «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար