Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:25 03-07-2025

Քահանաները Վեհափառի հեռացումը չեն քննարկելու․ Արայիկ Հարությունյանը ստում է 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր տարբեր թեմերից հոգևորականներ են հավաքվելու Հայաստանում, ինչն ըստ նրա՝ շատ կարևոր է Եկեղեցու ապագայի համար:

«Եվ հիմա հոգևորականները ոչ թե պետք է լսեն Կտրիճ Ներսիսյանի խոսքը, թե ինքն ինչպես է օգտագործելու իրենց Մայր Աթոռի շուրջ ճգնաժամը խորացնելու համար, այլ պետք է քննարկեն Կտրիճ Ներսիսյանի անխուսափելի հեռացումից հետո Եկեղեցին ինչպես է գործելու, ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը»,- գրել է Հարությունյանը:

Oragir․News-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց՝ համապատասխանո՞ւմ է լուրը իրականությանը, արդյոք այսօր հոգևորականների հավաք տեղի ունեցե՞լ է, և քննարկվե՞լ է կաթողիկոսի հեռացման հարցը։

Քահանան, նախ, զարմացավ, այնուհետև տեղեկացրեց, որ այս պահին համաշխարհային երիտասարդական միության երիտասարդներն են հավաքվել ուխտագնացության։

«Քահանաների հավաք օրակարգում չունենք։ Ես չգիտեմ այդ ինֆորմացիան որտեղից են տարածել»,- ասաց Տեր Եսային։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ