Ներքին Արտաքին Խոսք 11 ամիս առաջ - 18:27 26-11-2025

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, երբ Ռուսաստանը թուլանա. ժամանակ է պետք

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 27-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ Երևանը դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։

Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։ Փոխարտգործնախարարը ևս մեկ անգամ հաստատեց Երևանի դիրքորոշումը․ «Չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների ընդունմանը»։

Oragir.News–ը թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, ով նշեց, որ Հայաստանը, ըստ էության, արդեն փաստացի դուրս է եկել կառույցից։

«Հայաստանը գործնականում այլևս չի մասնակցում ոչ գագաթնաժողովներին, ոչ էլ ՀԱՊԿ-ի այլ միջոցառումներին։ Կարծում եմ՝ այս գիծը շարունակվելու է առնվազն գործող իշխանությունների պայմաններում, քանի որ ՀԱՊԿ-ում մնալը Հայաստանի համար այսօր անվտանգային սպառնալիք է», – ասաց Վարդանյանը։

Քաղաքագետի խոսքով՝ արևմտյան երկրների կողմից Հայաստանին զենքի վաճառքը տարիներ շարունակ դժվարացել էր հենց ՀԱՊԿ-ում անդամակցության պատճառով։

«Արևմտյան գործընկերներն ասում էին, որ չեն կարող զինել մի երկիր, որը հանդիսանում է իրենց համար թշնամական կառույցի անդամ։ Հատկապես 2021–22 թթ. սահմանային բախումներից հետո, երբ ՀԱՊԿ-ը նույնիսկ հրաժարվեց դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, Հայաստանը կորցրեց շահագրգռվածությունը կառույցում մնալու վերաբերյալ», – նշեց նա։

Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում այժմ ձևավորվել է «միջանկյալ» իրավիճակ․ Երևանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ինչը բավարար է Արևմուտքի համար՝ զինտեխնիկայի մատակարարումները քննարկելու առումով, սակայն միաժամանակ Հայաստանը խուսափում է կտրուկ քայլից, որը կարող է ուղեկցվել Ռուսաստանի կոշտ հակաքայլերով։

«Այս իրավիճակը ներկայում ձեռնտու է բոլոր կողմերին։ Արևմուտքը կարող է Հայաստանին զենք վաճառել, Հայաստանը գնում է անվտանգային բազմավեկտորացման, իսկ Ռուսաստանը հույս ունի, որ ինչ-որ պահին Հայաստանը կարող է վերադառնալ կազմակերպության լիարժեք անդամակցության», – ասաց քաղաքագետը։

Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ը լքելու ձևական և պաշտոնական քայլը «ժամանակի հարց» է։

«Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալուն քիչ է մնացել։ Պարզապես սպասվում է հարմար պահի, որը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի Ռուսաստանի դիրքերի հետագա թուլացման հետ», – եզրափակեց Արմեն Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան