Միտք Մամուլ 11 ամիս առաջ - 08:55 25-11-2025

Ախտոյանի եւ Վալոդյա Գրիգորյանի թիմակիցների կրակոցների գործով քննիչին պաշտոն են տվել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «8 ամիս առաջ Մերձավանում ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եւ Վալոդյա Գրիգորյանի թիմակիցների միջեւ հնչած կրակոցների գործը վարած քննիչ Սեւակ Խաչատրյանը նոր պաշտոն ստացավ. ոչ ավել ոչ պակաս՝ նա նշանակվել է Արմավիրի մարզային քննչական վարչության պետ։

Մինչդեռ եթե 7 ամիս առաջ քննիչ Սեւակ Խաչատրյանը օբյեկտիվ քններ եւ պատասխանատվության կանչեր բոլոր կողմերին՝ չշրջանցելով Մերձավանի նախկին ղեկավար ՔՊ-ական Մհեր Ախտոյանին, որը տանից նստած հետեւում էր ու փաստացի նկարում, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ անխնա ծեծում միմյանց, ինչի հետեւանքով սպանվեց Գրիգոր Օհանյանը, ապա մյուս կրակոցները Մերձավանում չէին հնչի։

Ի վերջո, արդյոք քննիչ Սեւակ Խաչատրյանը չէ՞ր տեսել տեսանյութը, որտեղ ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, Մերձավանի կրակոցների օրը հայտարարում է. «Վալո՛դ, գլուխդ ուտելու եմ», եւ 7 ամիս անց սպանվում է Վալոդյա Գրիգորյանը։

Ահա, Սեւակ Խաչատրյանի վարույթում քննվող գործը մի շարք հարցեր է առաջ քաշում. պաշտոնից ազատվում է իր նախկին ղեկավարը, իսկ ամիսներ անց հենց ինքն է պաշտոն ստանում։
Հրամանը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 12-ին՝ հիմք ընդունելով ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 05-ի եզրակացությունը եւ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 20-րդ հոդվածի 7-րդ մասով։
Հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սեւակ Խաչատուրի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
13:40 Ի՞նչ անել, որ քաղաքում ապրելն ու տեղաշարժվելն ինֆարկտի բուն չդառնան. Աննա Հակոբյան
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան