ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է դրական փոփոխությունների հնարավորություն ուկրաինական կարգավորման գործում։
«Իսկապե՞ս հնարավոր է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում մեծ առաջընթաց է գրանցվում։ Մի՛ հավատացեք, մինչև չտեսնեք, բայց հնարավոր է, որ ինչ-որ լավ բան է տեղի ունենում»,- իր Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահը։