Արտաքին 8 ամիս առաջ - 14:48 23-11-2025

ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող խաթարել մեր շահերը պաշտպանելու վճռականությունը. Իրանի ԱԳՆ

Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցները չեն խաթարի իր շահերը պաշտպանելու Թեհրանի վճռականությունը, սակայն սահմանափակող միջոցները վնաս են հասցնում Թեհրանին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

«Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքին (ՌԴ-ի հետ համագործակցության համար` խմբ.), ապա մենք ամեն օր բախվում ենք ԱՄՆ-ի պատժամիջոցային փաթեթներին, դա հին պատմություն է։ Անշուշտ, պատժամիջոցները մեզ վնաս են հասցնում, բայց ոչ մի դեպքում չեն կարող խաթարել իրավունքները և մեր շահերը պաշտպանելու մեր վճռականությունը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ Բաղային հավելել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները նույն շարքում են այն սպառնալիքների հետ, որոնք ԱՄՆ-ն հնչեցնում է նաև այլ երկրների նկատմամբ:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ