Միտք Ներքին 8 ամիս առաջ - 09:30 13-11-2025

Ռուսները մրմռում են. քաղաքական խանդ՝ ցորենի հողի վրա.

Խանդը քաղաքական կատեգորիա չէ։ Սակայն հետամնաց, աշխարհի կողմից մերժված, չարացած, հակաժողովրդավարական, կայսերապաշտ երկրների իշխանությունների վարքում այն երբեմն նկատվում է։

ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը նոյեմբերի 12-ին «Երևանի համբույրը» սիրային վերնագրով հաղորդագրություն է հրապարակել իր պաշտոնական կայքում, գրելով, թե Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական էժան հացահատիկից և Ուկրաինայից գնել ավելի թանկ հացահատիկ՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու քայլերի շրջանակներում։

Հրապարակման վերնագիրն արդեն հուշում է, որ ՌԴ իշխանությունները հիստերիկ հոգեվիճակում են։ Ի՞նչն է այդպիսի խանդ առաջացրել նրանց մոտ։

Բանն այն է, որ ՀՀ-ն նախկինում ցորեն է ներկրել տարբեր երկրներից, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք ներկրում է բացառապես ՌԴ-ից։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հայ հայտնի մի գործարար Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն է գնել ու գնացքով՝ Ադրբեջանի, Վրաստանի տարածքով տեղափոխում է Հայաստան։ Չնայած՝ Ղազախստանը ԵԱՏՄ երկիր է, բայց ՔՊ-ական իշխանությունները այդտեղից ցորենի ներկրումը գնացքով ներկայացնում են որպես տնտեսական դիվերսիֆիկացիա։ Ու այստեղ բացվում է խանդի տեսարանը, որն ի հայտ է գալիս ՌԴ ԱՀԾ-ի «Երևանի համբույրը» սիրային վերնագրով հրապարակման տեսքով։

Այսպիսով՝ ռուսները խանդից մրմռում են։ Ինչպե՞ս թե՝ հայերը ցորեն են գնում այլ երկրից, ինչո՞ւ են հայերը ցորեն գնել այլ երկրից։ Կարո՞ղ են վաղն էլ Ուկրաինայից ներկրել։

Ոչ պակաս ուշագրավ են տարածվող կարծիքները, թե ղազախական ցորենը վտանգավոր է, թունավոր, չի կարելի օգտագործել ո՛չ սննդի, ո՛չ էլ նույնիսկ անասնակերի մեջ։ Այս կարծիքները, կարծես՝ լրացնում են ռուսների խանդի տեսարանը։

Թեմային արձագանքել են նույնիսկ Կրեմլից։ «Ինչ վերաբերում է ՌԴ ԱՀԾ զեկույցներին, դրանք երբեք անհիմն չեն լինում։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը թե՛ երկկողմանի, թե՛ Երևանի հետ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, և մենք կշարունակենք դա անել»,- ասել է ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՌԴ ԱՀԾ-ի «Երևանի համբույրը» և անուղղակի հաստատելով, որ լուրջ են վերաբերվում թեմային։

Մոսկվային շտապեց հանդարտեցնել Նիկոլ Փաշինյանը։ «Չի կարող այդպիսի բան լինել։ Բացարձակ անհեթեթություն է»,- լրագրողերի հետ զրույցում նոյեմբերի 12-ի առավոտյան ասաց Փաշինյանն, արձագանքելով ՌԴ ԱՀԾ-ին, թե ՀՀ-ն մտադիր է Կիևից ցորեն գնել։ Այս հայտարարությամբ հոդս ցնդեց ՔՊ-ականների գլուխգովանությունը տնտեսության դիվերսիֆիկացման, ճանապարհների բացման հետ կապված դրական ակնկալիքների մասին։

Եթե Փաշինյանն իսկապես տնտեսության դիվերսիֆիկացման ջատագով լիներ, ապա կարող էր չբացառել, որ ՀՀ-ն կարող է ցորեն գնել ոչ միայն Ղազախստանից, այլև այլ երկրներից, այդ թվում՝ Ուկրաինայից։ Սա անկախ երկրի ղեկավարի կողմից համարժեք պատասխան կլիներ ռուսական հիստերիային։ Ցավոք՝ այդպես չեղավ։

Կարճ ասած՝ «Երևանի համբույրը» հրապարակումը հազարերրորդ անգամ ապացուցեց, որ ՌԴ-ն չի հարգում Հայաստանի անկախությունը, իսկ Նիկոլ Փաշինյանին էլ վերաբերվում է որպես ֆորպոստի վարչապետի։ Ռուսները խանդի տեսարան բեմադրելով ցույց տվեցին, որ մտադիր են խոչընդոտել ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման փորձերին։ Եվ եթե ՀՀ-ում ադեկվատ իշխանություն լիներ, ապա ՌԴ ԱՀԾ հրապարակմանը համարժեք կարձագանքեր ու կհայտարարեր, որ ՀՀ-ն անկախ երկիր է և ինքնուրույն է որոշում, թե որ երկրից ինչ գնի ու ինչ ճանապարհով տեղ հասցնի։ Ցավոք՝ ռուսների հիստերիան և Փաշինյանի արձագանքը հիմք են ենթադրելու, որ բացվող ճանապարհները չեն նպաստելու ՀՀ տնտեսության զարգացմանը, ապրանքների գների նվազմանը, բարեկեցության աճին, քանի որ ռուսները դրան դեմ են, խանդում են, ընկնում հիստերիայի մեջ, իսկ ՔՊ-ական իշխանություններն էլ պատրաստ են սպասարկել ռուսական հետաքրքրությունները, նույնիսկ, երբ դրանք ՀՀ ազգային շահերին դեմ են։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
19:37 Բաքվում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը 40 օր է՝ կապ չի հաստատել ընտանիքի հետ․ «Փաստինֆո»
20:03 Իմ հաջողություններն ու երգերը քոնն են, մամ. ինչու է լաց լինում Սիլվա Հակոբյանի մայրիկը
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
19:45 Երևանում բախվել են թիվ 4 երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը․ կան վիրավորներ