Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:15 28-10-2025

Ղազախական ցորենի ներկրումով քաղաքական կուրս է փոխվում, ՌԴ-ից կախվածությունն են թուլացնում. տնտեսագետ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը վերացրել էր Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է տնտեսագետ Արթուր Մկրտչյանի հետ։

«Ղազախական ցորենի ներկրումով քաղաքական կուրս է փոխվում, ՌԴ-ից կախվածությունն են թուլացնում»,-հայտարարել է տնտեսագետը։

Արթուր Մկրտչյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

Նշենք, որ երեկ ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Հենց այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան ու Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես, Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie