Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Մամուլ 1 տարի առաջ - 09:10 01-11-2025

Բրիտանացիները փորձում են իրենց ազդեցությունը մեծացնել Հայաստանի շուրջ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին որոշ թուրքական պորտալներում շրջանառվում են հրապարակումներ այն մասին, թե իբր Հայաստանը խաղաղության բանակցությունների քողի տակ զինվում է և պատրաստվում նոր պատերազմի։ Սրանք, անշուշտ, հրապարակ նետվող կեղծ թեզեր են. ինչպես նշում են փորձագետները, իրականում հենց Թուրքիան է փորձում սրել իրավիճակը, իսկ, ըստ USAID-ի նախկին աշխատակիցների կողմից վերջերս հրապարակված տեսանյութի, այս ամենի ետևում կանգնած է Մեծ Բրիտանիան։

Տեսանյութում, որի մասին վերջերս պատմել էինք, մասնագետները նկատում են, որ բրիտանական ռազմաքաղաքական շրջանակները ձգտում են պահպանել մշտական լարվածություն տարածաշրջանում՝ փորձելով վերահսկել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի գործընթացները։ Նրանց նպատակն է թույլ չտալ կայուն խաղաղություն, քանի որ երկարատև հակամարտությունները հնարավորություն են տալիս արտաքին ուժերին պահպանել իրենց ազդեցությունը։

Ի դեպ, փորձագիտական վերլուծություններում նշվում է, որ Լոնդոնը փորձում է վերցնել նախաձեռնությունը ԱՄՆից՝ մասնավորապես USAID-ի ծրագրերի կրճատումից հետո։ Այս հանգամանքը, ըստ վերլուծաբանների, բացում է նոր դաշտ բրիտանական շահերի համար։ Միևնույն ժամանակ, հիշատակվում է, որ նման փորձեր նախկինում իրականացվել են նաև այլ տարածաշրջաններում՝ Հնդկաստանից մինչև Մերձավոր Արևելք, երբ հակամարտությունները դարձել են արտաքին կառավարման գործիք։

Այս ամենի ֆոնին կարևոր է, որ Հայաստանը մնա զգոն և հետևողական՝ պաշտպանելով սեփական շահերը։ Օտար ուժերի ազդեցությունը կարող է փոխվել, բայց մեր երկրի անվտանգությունը պետք է որոշվի բացառապես ազգային շահերով, ոչ թե միջազգային մրցակցության դաշտում։ Նրանց չի հետաքրքրում ինչ-որ մեկի հաղթանակը: Պատերազմն ու մշտական լարվածությունը միշտ ավելի ձեռնտու կլինեն, քան խաղաղությունն ու հանգստությունը։ Դա նրանց ոճն է։ Այդպես ավելի հեշտ է կառավարել ուրիշներին։
Հ.Գ. - Ինչու՞ է USAID-ն կրճատել իր ծրագրերը Հայաստանում։ Պատասխանը պարզ է: Դա Թրամփի ձեռքի գործն է։ Բայց ինչո՞ւ Ռուսաստանը կրճատեց իր ծրագրերը։ Մեծ հարց է: