Մամուլ 9 ամիս առաջ - 08:20 24-10-2025

Արփինե Սարգսյանից դժգոհ մնալու ևս մեկ առիթ․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ ««Վարդանիկ» օպերացիան հերթական անգամ ի ցույց է դրել ուժայինների, մասնավորապես՝ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմը։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը, որտեղ հարյուրավոր ոստիկաններից մի քանի ժամ է պահանջվել` «մի Վարդան Ղուկասյան» ձերբակալելու համար, մինչդեռ, ըստ նրա, 20-30 պրոֆեսիոնալը կարող էին գործը գլուխ բերել։ Գուցե ոստիկանական զորքը լցրել են Գյումրի, որ վախեցնե՞ն ժողովրդին՝ հարցրինք մեր աղբյուրին: Պատասխանը եղավ այն, որ ժողովրդին վախեցնելու կարիք չկար, քանի որ մի քանի ժամ հետո հրապարակում հավաքվածների քանակը չէր ավելացել, բայց իրավապահները հապաղում էին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա ՆԳՆ ղեկավարության երկրորդ լուրջ բացթողումն է, ըստ մեր աղբյուրի: Եվ համակարգում չեն բացառում, որ Արփինե Սարգսյանին հեռացնելու հարցն արդեն հասունացել է, չնայած նրա արտաքին հովանավորներին»։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
11:27 ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Զելենսկի