Արտաքին 9 ամիս առաջ - 17:49 12-10-2025

Խնդիրը Զելենսկին է․ Լուկաշենկոն նշել է, թե ով է խոչընդոտում Ուկրաինայում խաղաղության բանակցություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հնարավորինս արագ որոշումներ ընդունի խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ պետության վերացման վտանգը կանխելու համար։

Այս մասին Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ռուսաստանցի լրագրողներին է ասել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է Белта-ն։

Լրագրողները հետաքրքրվել են, թե երբ Ուկրաինայի ղեկավարությունը կհասկանա, որ բանակցությունները պատերազմից լավ են։ Լուկաշենկոն նշել է, որ նախկինում հակված էր մեղադրել եվրոպացի առաջնորդներին, սակայն այժմ, ըստ նրա, պետք է հաշվի առնել նաև Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը։

«Վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում, որ խնդիրը ոչ թե ԱՄՆ-ն է, որը շատ է ցանկանում առաջընթաց խաղաղ գործընթացում, ոչ թե Ռուսաստանը, որը պատրաստ է առաջ շարժվել, ոչ էլ եվրոպացի առաջնորդները, այլ ավելի շատ՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին։ Կարծում եմ՝ նա ամեն ինչ հասկանում է»,- ասել է Լուկաշենկոն։

Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել Զելենսկու դիրքին։ «Ի՞նչ կլինի նրա հետ, եթե նա հանկարծակի այդ քայլերը կատարի, ինչպես ինքն է հասկանում։ Կարծում եմ՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչը հակված է, որ իր վրա ուժեղ ճնշում գործադրվի։ Այդ ճնշման ներքո էլ համապատասխան որոշումներ կընդունվեն»,- նշել է նա։

Բելառուսի նախագահի համոզմամբ, այդ որոշումները պետք է ընդունել շտապ, որպեսզի Ուկրաինան «չվերանա որպես պետություն»։ «Գործել է պետք շտապ։ Ռուսաստանը առաջ է շարժվում ճակատում։ Ես դա պատասխանատվությամբ եմ ասում, քանի որ ամեն օր փաստացի հետևում եմ։ Եվ դա կարող է հանգեցնել Ուկրաինայի՝ որպես պետություն, վերացման», հայտարարել է Լուկաշենկոն։

Բացի այդ, նա հավելել է, որ այս հակամարտությունում Ուկրաինայի արևմտյան հարևաններն ունեն իրենց շահերը։ «Նայեք այս խելահեղ հարևաններին՝ նախևառաջ Ուկրաինայի արևմուտքից։ Արդեն հայտնի ուժերն ու պետությունները իրենց տեսնում են Արևմտյան Ուկրաինայում։ Նրանք արդեն պատրաստ են խլել Ուկրաինայի մի մասը, ինչպես դա եղել է Մեծ Հայրենական պատերազմի նախօրեին։ Նույնպես հասկանում եք, թե ինչի մասին է խոսքը։ Այնտեղ շատ լուրջ խառնաշփոթ է»,- ասել է նա։

«Կրկին ուզում եմ ասել, որ Ուկրաինայի նախագահը լսի իմ առաջարկները և հասկանա, որ Ուկրաինայի տարածքում իրեն երջանկություն ոչ ոք չի բերի, բացի սլավոնական պետություններից։ Ուստի, պետք է նստել և պայմանավորվել»,- եզրափակել է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը