Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 10:45 04-10-2025

Մյունխենի օդանավակայանը կրկին փակվել է՝ ԱԹU-ների պատճառով

Մյունխենի օդանավակայանը կրկին դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Այս մասին գրում է Bild-ը։

«Հոկտեմբերի 3-ի երեկոյան Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը սահմանափակել է Մյունխենի օդանավակայանում թռիչքները՝ որպես նախազգուշական միջոց՝ անօդաչու թռչող սարքի չհաստատված նկատման պատճառով»,- հայտարարել է օդանավակայանը։ Թռիչքները դադարեցվել են «մինչև հետագա ծանուցում»։

Հինգշաբթի երեկոյան Մյունխենի օդանավակայանը մի քանի ժամով ևս փակվել էր անօդաչու թռչող սարքերի պատճառով:

Չեղարկվել էր 17 չվերթ շուրջ 3000 ուղևորների համար:

Նախորդ շաբաթ նման միջադեպերի հետևանքով աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել էին Դանիայի և Նորվեգիայի օդանավակայանները:

ԱԹՍ-ների պատկանելիության մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան