Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 19:10 27-10-2026

Իրանի դեմ ԱՄՆ–ի գործողություններն ապակայունացնում են էներգետիկ շուկաները. Փեզեշքիան

Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողություններն ապակայունացնում են էներգետիկ շուկաները, ինչպես նաև գնային ցնցումներ են հրահրում: Այս մասին Մոսկվայում` Գազ արտահանող երկրների գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Տնտեսական ահաբեկչությունը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ծովային շրջափակման տեսքով, ինչպես նաև այլ երկրների վրա ճնշումը, որը նպատակ ունի ստիպել նրանց պահպանել այդ շրջափակումը, անօրինական գործողություններ են, որոնք լրջորեն ապակայունացնում են էներգետիկ շուկաները... Այսօր ԱՄՆ ռազմական միջամտությունները Պարսից ծոցի գոտում ոչ միայն ապակայունացնում են տարածաշրջանային իրավիճակը, այլև վտանգավոր գնային ցնցումներ են հրահրում»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ծովային և օդային շրջափակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Փեզեշքիանը նշել է նաև, որ Իրանը, չնայած Արևմուտքի բազմամյա պատժամիջոցներին, հենվելով բացառապես սեփական ներքին ներուժի վրա, կարողացել է երկրում բնական գազի արդյունահանման ծավալը հասցնել 300 միլիարդ խորանարդ մետրի՝ ամուր պահպանելով աշխարհում կապույտ վառելիքի երրորդ խոշորագույն արտադրողի դիրքը:

Տարածաշրջանում զինված հակամարտությունը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրեցին իրանական օբյեկտներին: Թեհրանը պատասխանեց իր կողմից հարձակումներով: Հունիսի կեսերին Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր ստորագրեցին, սակայն հետագայում կողմերը կրկին հարվածներ փոխանակեցին:

Հակամարտությունը մինչ օրս մնում է չկարգավորված: Շարունակվող լարվածության ֆոնին նավագնացությունը Հորմուզի նեղուցով գործնականում դադարեցվել է:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ