Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:40 29-09-2025

Բրոնի ժիլետը տվել է զինվորին ու հրամայել, որ չզոհվի. այսօր Սամվել Սահակյանի մահվան տարելիցն է

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հավաքվել էին փոխգնդապետ Սամվել Սահակյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները և ուսանողները, որոնք եկել էին՝ նշելու հրամանատարի մահվան տարելիցը։

2020 թ. սեպտեմբերի 27-ին, օրինական արձակուրդի մեջ գտնվող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Սահակյանը, առանց զորամասից ետկանչի հրամանի ու որևէ մեկին հրաժեշտ չտալով՝ շտապում է առաջնագիծ իր զինվորների կողքին լինելու համար։

Նժդեհաոճ հրամանատարն առաջնորդվել և մարտնչել է «Ոչ մի քայլ հետ, ոչ մի թիզ հայրենյաց հող թշնամուն» կարգախոսով։ Պատերազմի ժամանակ, նկատելով, որ զինվորը իր պաշտպանիչ հանդերձանքը վախից հանել է, հրամանատար Սամվել Սահակյանն իր հանդերձանքն է հագցնում զինորին և հրամայում ողջ մնալ։

Անմահացած հրամանատարի երկրային կյանքի վերջին խոսքերն էին. «Ես հպարտ եմ, որ զոհվում եմ հանուն հայրենիքիս և շատ եմ սիրում իմ ընտանիքը»…

Մանրամասները՝ տեսանյութում: