Մշակույթ 2 տարի առաջ - 22:48 11-07-2023

Ես հայ եմ, հին, ինչպես լյառն Արարատյան․ Գևորգ Էմինի մահվան 25-րդ տարելիցն է

Այսօր՝ հուլիսի 11-ին, լրանում է հայ նորագույն գրականության նշանավոր անուններից մեկի՝ Գևորգ Էմինի մահվան 25-րդ տարելիցը։

Նրա մահը մեծ հարված էր մեր գրականությանը, նրա մահով կարծես կտրվեց հայ արդի գրականության ու դասական ավանդների միջև ամուր կապը։



Էմինի մահվան առիթով Սիլվա Կապուտիկյանը գրել է․ «Մեր՝ 40-50-ական թվականներին գրականություն մտած սերնդի տարեկիցն էր Էմինը, բայց միշտ թվացել է, թե մեզնից ավելի տարիք ուներ, այն ժամանակ, երբ խակ պատանիներ էինք, դեգերում էինք անորոշության մեջ՝ չջոկելով թացը չորից, իսկականը անիսկականից, նա Չարենցի շուրջն էր հմայված պտտվում, Չարենցի աշակերտն էր, Չարենցի վիխթարիությունը զգացողն ու երկրպագողը։ Այն ժամանակ, երբ մենք ռուսերենով հազիվ էինք հեգում Պուշկինին, նա Պաստեռնակ էր կարդում, Ախմատովա և Ցվետաևա էր արտասանում։ Այն ժամանակ, երբ մենք անրջական սեր ու կապույտ երազներ էինք գեղգեղում, նա արդեն գրում էր այսպիսի տողեր․

Ես հայ եմ, հին, ինչպես լյառն Արարատյան,
Եվ դեռ թաց են ոտքերս ջրհեղեի ջրից․․․



Պրպտող, անհանգիստ խառնվածք ուներ, ամենախույզ միտք, որը նրան տանում, սուզում էր մերթ Մատենադարանի մագաղաթյա ծալքերը, մերթ հասցնում էր աստղաբաշխական հաշվարկների ոլորտ, մերթ հայրենի Մուղնու վանքում աղոթող դպիր էր նա, մերթ մոսկովյան ընտիր մտավորական հույլի մեջ փայլատակող ներկայություն, Եվտուշենկոյի, Վոզնեսենսկու հետ սեղան նստող, ասող-խոսող, վիճող, հաճախ հաղթանակող ընդդիմախոս։ Նրա սուր, լայնամասշտաբ ելույթները բազմիցս հնչեցին հանրահայտ սյունազարդ դահլիճից, միութենական հեռուստաէկրանից։ Նա ՄԱԿ-ի սրահներում անգլերենով բարձրացրեց հայ ժողովրդի ճշմարտության ձայնը։ Նրա «Սասունցիների պարը»՝ ծայր առած Թալինի Աշնակ գյուղից, ձգվեց-ձգվեց, հասավ Սփյուռքի բոլոր անկյունները, հասավ Միջին Արևելք, Փարիզ, Մոնրեալ, Լոս Անջելես՝ դարձնելով օտար բերմահարթակաները հայ պատանիների ոտքի տակ թնդացող հայրենի հող, լցնելով ծերունիներին նույն պարը Մասսի լանջերին պարելու անշրջանելի հույսով։



․․․․ Հոգնել էր շուրջը տիրող անարդարություններից, հարազատ ժողովրդին ուժահատ անող վայրիվերումներից, հայրենի և օտար ատյանների՝ մեր ճակատագրի հանդեպ ցուցաբերած անտարբերությունից։ Նա այս խորխորատից դուրս գալու ելքն ու պատասխանն էր ուզում։

Ծանր է գիտակցել, որ Էմինի պես զգացող ու մտածող մարդիկ աչքերը փակում են աշխարհից հեռանալու կսկիծին ավելացրած երկիրն ու ժողովրդին այս անորոշ, անելանելի, անկատար վիճակում թողնելու կսկիծը»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից