Ներքին 10 ամիս առաջ - 18:00 29-09-2025

Դավիթ Տոնոյանը իրան ա փրկում, շուտ պիտի բացահայտումներ աներ․ հարցում

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գրքում 44-օրյա պատերազմի ու պարտության պատճառների մասին մեծ թվով հիմքեր է ներկայացրել։

Գրքում ներկայացված է 2018-20 թթ.-ին զինվորականների դեմ իրականացված իշխանական ճնշումների, այդ ժամանակվա նախարարի՝ բանակցային գործընթացին տեղյակ չլինելու, ռազմական բյուջեում անհրաժեշտ գումարներ չներդնելու, պատերազմի ժամանակ իրեն մեկուսացնելու վերաբերյալ բազաթիվ թեմաներ:
Տոնոյանը, որպես նախկին առանցքային պաշտոնյա, որոշակի մանրամասներ է ներկայացրել 44-օրյա պատերազմին նախորդած և բուն պատերազմի բազմաթիվ դրվագների մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Դավիթ Տոնոյանն, ի վերջո՝ որոշեց 44-օրյա պատերազմի մասին բացահայտումներ անել»։

Հարցվածների մի մասը դժվարացավ որևէ պատասխան տալ, որոշներն էլ ասացին, որ գուցե այդկերպ փորձում է իրեն պաշտպանել։

«Ստից մարդ ա էնի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ վերնախավը մեր երկիրը քանդել է։ «Բոլորին գնդակահարել է պետք, վերնախավին, որովհետև մեր երկիրը քանդեցին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է ավելի շուտ բացահայտեր։ «Երևի իրան փրկելու համար։ Շուտ բացահայտեր, իրան ով էր արգելել։ Հիմա քաղաքական ինչ-որ վայրիվերումներ կա, հիմա ուզում ա ինքն իրան պաշտպանի»,- ասաց նա։

«Կարող ա՝ ընտրություններ են, էդ պատճառն ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասնեերը՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի