Շուտ-շուտ ասա խաղաղություն, որ պատերազմ չլինի
copy image url

Շուտ-շուտ ասա խաղաղություն, որ պատերազմ չլինի

Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:00 14-01-2024
Տեսակետ կա, թե «շաքար-շաքար» ասելով՝ հնարավոր է քաղցրացնել բերանը։ Ասում են նաև, թե Նիկոլ Փաշինյանը հաճախակի խոսում է խաղաղության մասին, որ նվազեցնի պատերազմի վտանգը։ Իսկ խաղաղությունն օրեցօր հեռանում է։ Թուրք-ադրբեջանցի պաշտոնյաները նոր հավակնություններ են ներկայացնում, ակնարկում միջանցքների, հիշեցնում ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին։

ՔՊ-ական իշխանությունը մի քանի օր խուսափում էր արձագանքել Ալիևին։ Ավելին՝ Անդրանիկ Քոչարյանը դա համարում էր նախընտրական խուսույթ և լուրջ չէր վերաբերվում։ Չարձագանքելը հիմնավորում էին նրանով, իբր չեն ուզում լարել իրավիճակը և վնասել խաղաղության բանակցություններին։ Սակայն մի քանի օր խուսափելուց հետո՝ հունվարի 13-ին, Նիկոլ Փաշինյանը արձագանքեց կուսակցական ժողովի հարթակից։

«Շատ խոսվում է տարածքների ճշգրտման, Հայաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ։ Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցեր, Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակություն ունեցող տարածքները օկուպացված են, այդ թվում Գեղարքունիքի մարզում»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող խմբի նիստի ընթացքում։ Ենթադրելի է, որ այս հակադարձումն արվել է արևմտյան գործընկերների խորհրդով, որոնք ձգտում են ավելի ներգրավվել խաղաղության գործընթացում։

Մինչ օրս խոսվել է Արծվաշենի վերադարձի հնարավորության մասին։ Բայց Փաշինյանը տեղեկացնում է հանրությանը, որ ՀՀ-ն բարձրացնում է 32 գյուղերի կենսական նշանակության տարածքները վերադարձնելու հարցեր։ Առաջին հայացքից այս հեռակա երկխոսությունը կողմերին հեռացնում է խաղաղությունից։ Ինչպես Փաշինյանն է մատնացույց անում Ալիևի ագրեսիվ խոսույթն ու եզրակացնում, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, այնպես էլ Ալիևն է մատնացույց անելու Փաշինյանի խոսքն ու եզրակացնելու, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում։ Ու եթե վաղը նրանց հրավիրեն Բրյուսել կամ Վաշինգտոն, ապա Բաքուն հնարավոր է՝ կհրաժարվի՝ պատճառաբանելով, թե ՀՀ-ն մեծ պահանջներ է ներկայացնում։

Իրականում Փաշինյանի ասածը խաղաղության տրամաբանության մեջ է։ Նա փաստացի ակնարկում է, որ պատրաստ է փոխզիջումների՝ հայկական 32 գյուղերի կենսական տարածքների դիմաց Ադրբեջանին վերադարձնել 4 գյուղ։Չնայած խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ ապագայում տեսանելի չէ, բայց լավ կլինի, որ կոնկրետ նշվեն այդ 32 գյուղերի անուններն ու դրանց հարակից տարածքների մակերեսները, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչի շուրջ են բանակցում։

Հատկանշական է, որ Փաշինյանն այս փոխզիջումը կապում է սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ։ Հարկ է հաշվի առնել, որ Ադրբեջանը ներկայում չի ճանաչում ՀՀ սահմանները։ Մոսկվան, որի միջնորդությամբ մի քանի հանդիպումներեն կազմակերպվել սահմանազատման-սահմանագծման հարցերով, նույնպես չի ճանաչում ՀՀ սահմանները։ Եվ միայն Փաշինյանն է հրապարակավ ճանաչում Ադրբեջանի 86,6-ը։ Հետևաբար, Մոսկվայի միջնորդությամբ շարունակվող սահմանազատման և սահմանագծման գործընթացում ՀՀ-ի պահանջների բավարարման հավանականությունը փոքր է։ Բայց հույս կա, որ ՀՀ-ն կարող է վերադարձնել 32 գյուղերի կենսական նշանակության տարածքները, եթե սահմանազատումն իրականացվի Վաշինգտոնի միջնորդությամբ։ Այս առումով էլ հարկ է չմոռանալ, որ Արևմուտքը ձգտում է դուրս մղել ՌԴ-ին մեր տարածաշրջանից։

Պարզ ասած՝ Բաքուն ու Մոսկվան պատրաստ չեն խաղաղության։ Դա նկատելի է անզեն աչքով։ Եվ Փաշինյանն ինչքան էլ հաճախ կրկնի խաղաղություն բառը, այն իրականություն չի դառնա, քանի դեռ ՀՀ իշխանությունը չի սևեռվել անկախության վրա և օրակարգ չի բերել հայրենիքից ՌԴ-ի դուրս հրավիրման թեման։ Այս դեպքում հավանական է, որ խաղաղություն կլինի և ՀՀ կենսական տարածքները, ազգային իրավունքները վերականգնելու հնավարություն կբացվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:34 Միացված վարսահարդարիչը խլել է 20-օրական երեխայի կյանքը․ RBK
11:48 Սեռական ծառայությո՞ւն․ Աննա Հակոբյանը Բորիս Մուրազիի մասին սկանդալային հայտարարություն է արել
20:17 Նիգերիայում ավտոբուսի` կամրջից գետն ընկնելու հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
19:00 Գողություն և ինքնասպանություն. նոր բացահայտումներ` Նոր Նորքի նախկին թաղապետի վերաբերյալ
19:13 Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում. Պեսկովը՝ Մակրոնի մասին
12:16 7-ամյա տղային 5 տարի փակել էին բնակարանում աղբի և տեսախցիկների ներքո․ Lenta
21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
17:08 Եթե տեսանյութեր են փնտրում, թող փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի մասնակցությամբ․ Մուրազիի արձագանքը
12:42 Ռուս կինը արաբ ամուսնուն երշիկ է տվել, ինչի պատճառով ծեծ է կերել ու դուրս շպրտվել տնից․ Lenta
15:11 Աննա Հակոբյանի նոր սկանդալային գրառումը. իրավունքի խախտում, զրպարտություն և պետության հիմքերի թուլացում