Սպորտ 11 ամիս առաջ - 23:30 19-09-2025

Վերադարձ գագաթնակետին․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է արել՝ նվիրված Ամոյանի հաղթանակին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրառում է կատարել նվիրված հունահռոմեական ոճի ըմբիշ, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, և Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի աշխարհի կրկնակի չեմպիոնությանը։

Այս մասին գրում է ArmSport.am-ը։

«Վերադարձ գագաթնակետին։ Մալխաս Ամոյանը հաղթեց Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային՝ նվաճելով 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- գրված է տեսանյութին կից։

Նշենք, որ Ամոյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում 10։1 հաշվով պարտության մատնեց Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Նաո Կուսակային՝ իր կարիերայում երկրորդ անգամ հռչակվելով աշխարհի չեմպիոն։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում