Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 18:00 18-09-2025

Նիկոլի գաղափարախոսությունը Հայաստանը հայերի հետ վերացնելն է․ հարցում

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը․ պետականության ամրապնդում, գեղագիտական չափորոշիչներ, միջազգային հարթակներում ներկայություն։ Բայց իրականում սա հերթական փորձն է մշակութային դաշտում փոփոխությունների։

Ըստ այդմ՝ այսուհետ մշակութային միջոցառումները պետք է համապատասխանեն «Իրական Հայաստան»-ի պատկերացումներին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գիտե՞ք՝ որն է Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը»։

Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխան տալ, որոշներն էլ ասացին, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չգիտի իր գաղափարախոսությունը։

«Այո, Հայաստանը վերացնելը հայերի հետ միասին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Փաշինյանի ասածներն ու երկրում տիրող իրավիճակը չեն համապատասխանում իրար։
«Ազատության, անկախության, էդպես ա նրա խոսքի արտահայտությունը, հիմա ինչ ա կատարվում երկրում չի համապատասխաում այդ իրականությանը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը կխանգարի մեր գյուղատնտեսությանը։
«Հաշտվել թշնամու հետ, դրան կողմ չեմ ու ընդհանրապես Թուրքիայի հետ սահմանը թող ոչ էլ բացվի, թե չէ էս մեր խեղճ գյուղացիների հերը կանիծվի»,- ասաց նա։

«Ինքը չգիտի, ես որտեղից իմանամ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․