Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:49 18-09-2025

Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Երեկ գործընկերներով ամփոփում էինք ներկայումս Հայաստանում վարվող հարկաբյուջետային քաղաքականության վերլուծականը։ Ընդհանուր գնահատականները փորձեցինք ձևակերպել մի քանի կարճ կետերով։ Ստացվեց այսպես․

1․ Այսօրվա հարկաբյուջետային քաղաքականությունը տեխնիկական է, բայց ոչ ռազմավարական, այն ապահովում է ընթացակարգային կարգապահություն և թափանցիկություն, սակայն չի ծառայում որպես տնտեսական աճի ու կառուցվածքային վերափոխման գործիք։

2․ Ֆիսկալ քաղաքականությունը չունի կանխատեսելի կանոններ և հակացիկլային ճկունություն, որի հետևանքով բյուջեն մնում է պրո-ցիկլիկ՝ տնտեսական անկումների ժամանակ խորացնելով ճգնաժամերը։

3․ Հարկային քաղաքականությունը կտրված է ֆիսկալ շրջանակից և չի խթանում զարգացումը, մասնավորապես, հարկային բեռի օպտիմալ մակարդակը, արտոնությունների արդյունավետությունը և հարկահավաքման որակի կապը տնտեսական արդյունքների հետ բացակայում են։

4․ Անհրաժեշտ է նոր դիզայն․ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է դառնա տնտեսական ռազմավարության գործիք, իսկ հարկային համակարգը կառուցվի այնպես, որ ապահովի եկամուտների կայունություն, ներդրումային խթաններ և սոցիալական արդարություն։

Շարադրելուց հետո հասկացանք, որ հանրային լայն շրջանակի համար նման խիստ մասնագիտական խոսույթը միշտ չէ, որ ընկալելի է (իսկ այն, ինչ հասկանալի չէ, հաճախ նաև կասկածելի է թվում)։

Փորձեցինք վերաշարադրել նույն միտքերը ժողովրդին ավելի հասկանալի լեզվով։ Ստացվեց այսպես․

1․ Մեր բյուջեն միայն հաշվում է, բայց չի զարգացնում։ Այսօրվա համակարգը կարգուկանոն է պահում, բայց չի ստեղծում աճ ու նոր հնարավորություններ։

2․ Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ։ Այսօր բյուջեն դառնում է ճգնաժամերի խորացման գործիք, որովհետև չունի ճկունություն դժվար պահերին։

3․ Հարկային համակարգը կապ չունի մարդկանց ու բիզնեսի իրական կյանքի հետ, չկա արդար բեռ, չկա խթան ներդրումների ու աշխատանքի համար։

4․ Պետք է փոխել ամբողջ տրամաբանությունը, մասնավորապես, հարկերն ու բյուջեն պետք է ծառայեն երեք նպատակի՝ կայուն եկամուտներ պետության համար, նոր ներդրումներ տնտեսության համար և արդարություն հասարակության համար։

Կարևոր է ոչ միայն լինել արհեստավարժ, այլև խոսել այնպես, որ քեզ հասկանա ու վստահի սեփական ժողովուրդդ»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie