Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:39 21-07-2025

Սա պատերազմ է մեր ինքնության դեմ․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի ազդարարված արշավանքն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի այլևս դուրս է եկել փաստացի իրականացման փուլ:

Հայ Եկեղեցու դեմ այս արշավը պարզագրված է իր էությամբ։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ ժխտում։ Սա ոչ թե ազատագրում է, այլ՝ օտարում։ Դա ազդարարել ու գլխավորում է այն անձը, ով տարիներ շարունակ կեղծ լիբերալ արժեքների քողի ներքո պայքար է մղում մեր արմատների, մեր պատմության, մեր սրբությունների դեմ՝ հանուն սեփական գոյությունը փրկելու ու երկարաձգելու, իսկ խորը բովանդակային իմաստով` հանուն արմատախիլ անելու մեր հոգևոր վերջին պատվարն ու պատմական հիշողության ամենավերջին շերտը։
Սա պատերազմ է մեր ինքնության դեմ։ Եվ ամենավտանգավորը հենց այն է, որ այդ պատերազմն ընթանում է մեր լռության պայմաններում։ Իսկ երբ մենք լռում ենք, նրանք քանդում են։ Երբ մենք անտարբեր ենք, նրանք հանձնում են` փշրելով ու հիմնահատակ անելով մեր վերջին ամրոցները։ Երբ մենք չենք դիմադրում, նրանք որոշում են մեր փոխարեն՝ թե ով ենք մենք, ինչի համար է մեր գոյութունը, և արդյոք արժանի՞ ենք ընդհանրապես շարունակվելու։

Ո՛վ հավատավոր հայ ժողովուրդ, ժամանակն է գիտակցել՝ սա մեր վերջի սցենարն է։ Սա այն պահն է, երբ հանրային ու ժողովրդական լռությունը հավասարազոր է հաշտության՝ սեփական կորստի հետ։ Սա այն կետն է, երբ պայքարից հրաժարված ազգը հիշեցնում է արդեն ապրելուց հրաժարված հիվանդի, որը որոշել է մեռնել՝ առանց վերջին անգամ պայքարելու։

Բայց արդյո՞ք դու իրավունք ունես դավաճանել քո ապագա սերունդներին, արդյո՞ք իրավունք ունես մեռնելու։ Ո՛չ, քո հավատքի, քո հիշողության, քո ազգի անունից դու պարտավոր ես կանգնել, պաշտպանել ու չթողնել, որ աղանդավորական ոհմակը ու նրա ուղեղների ձևափոխման գործակալները վերացնեն քո հոգևոր վերջին ամրոցը։

Ոտքի կանգնիր, ով հայ ժողովուրդ. սա վերջն է»:

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը