Ներքին 8 ամիս առաջ - 11:50 17-09-2025

Մեկ կաշառակեր պաշտոնյայի և անգործունակ դատարանների պատճառով մարդիկ կորցնում են աշխատանքը. Զարոկյան

«Հանրապետության մետրոյի տարածքում ենք, մի տարի է ինչ դատարանը փակել է այստեղի տաղավարների դռները, որտեղ հիմնականում սիրիահայերն էին աշխատում»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը․

«Մեկ կաշառակեր պաշտոնյայի և անգործունակ դատարանների պատճառով մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը»,- նշել է Զարոկյանը՝ հավելեով, որ այն արվել է այն պատճառով, որ Մետրոպոլիտենի տնօրենն այդ տարածքն իր բարեկամներին է վարձակալության տվել շատ չնչին գներով, իսկ վերջիններս թանկ, շուկայական գներով վարձակալության են տվել։

«Այդ փաստը մենք բացահայտեցինք և քաղաքապետարանը խզեց պայմանագիրը, բայց հետո մտավ դատարան և մի տարի է որ մարդիկ դուրս են մնացել արտագաղթելեն և տաղավարներն այսպես փակ են մնացել․․․Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես այս պետությունը չի աշխատում։ Դատարանը կարող էր շատ հեշտությամբ թույլտվություն տար, որ այս կրպակները ժամանակավոր աշխատեին մինչև դատական գործընթացն ավարտվեր»։