Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 11:00 19-10-2025

Հայաստանում բոլոր պաշտոնյաներն էլ կաշառակեր են․ հարցում

Ժամանակակից հասարակության կայուն զարգացման կարևորագույն հիմնասյուներից են արդարամտությունն ու օրենքի գերակայությունը։ Սակայն այս սկզբունքները հաճախ վտանգվում են կոռուպցիոն երևույթների՝ հատկապես պետական կառավարման համակարգում կաշառակերության տարածման պատճառով։

Կաշառակերությունը եղել և մնում է հասարակական դժգոհության և պետական կառույցների նկատմամբ վստահության անկման հիմնական պատճառներից մեկը։ Եվ չնայած, որ ՀՀ արդարադատության նախարարն ու Նիկոլ Փաշինյանը պնդում են, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, այդուհանդերձ փաստերն այլ բանի մասին են վկայում և դա մնում է լրջագույն խնդիր։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում ոչ կաշառակեր պաշտոնյաներ կա՞ն»։

Հարցվածների ճնշո մեծամասնությունը նշեց, որ Հայաստանում ոչ կաշառակեր պաշտոնյաներ չկան, որոշներն էլ դրական պատասխան տվեցին, սակայն անուններ չտվեցին։

«Այո, գաղտնիք ա, թե ովքեր են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իրեն միշտ կաշառակերներն են հանդիպել։ «Երևի չէ, որովհետև ինչքան ստեղ ապրում եմ, զգում եմ էդ։ Ինձ միշտ կաշառակերներն են հանդիպել»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բոլորն էլ կաշառակեր են։ «Բոլորն էլ կաշառակեր են, մարդ, որ բերան ունեցավ, կաշառակեր կլինի»,- ասաց նա։

«Չկան, բա ոնց կարծեմ, եթե չկան, չկան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ձեզ գուցե հետաքրքրի