Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 19:23 16-09-2025

Երբ հրաժարվում ենք Արարատից, մեր գոյությունն անիմաստ է դառնում

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ նոյեմբերից սկսած՝ հայկական անձնագրերում դրվող սահմանային դրոշմակնիքներում այլևս չի պատկերվելու Արարատ լեռը։ Այս փոփոխությունը հանրային լայն քննարկումների և մտահոգությունների պատճառ է դարձել։ Խորհրդանիշից հրաժարումը, շատերի կարծիքով, ոչ միայն տեխնիկական կամ գեղագիտական որոշում է, այլև ազգային ինքնության և պետականության մասին խորքային հարց բարձրացնող երևույթ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց հրապարակախոս, մշակութաբան Կարինե Հակոբյանի հետ։

Հակոբյանի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետության գոյության իմաստն ուղղակիորեն կապված է ազգային ինքնության և խորհրդանիշների պահպանման հետ։ Նրա խոսքով՝ եթե հրաժարվում ենք այդ արժեքներից, հարց է առաջանում՝ ինչի՞ համար է պետությունը, և ինչո՞ւ ենք ուզում պետություն ունենալ, եթե որպես ազգ ու մշակույթ վերանալու ենք։

«Արարատը մեր պատմությունն է, անցյալն է, մեր հիշողությունն է, և եթե մենք հրաժարվում ենք նրանից, որ Արարատը դրված է մեր զինանշանի կենտրոնում, կնիքի վրա և ընդհանրապես, մեզ համար խորհրդանիշ է, դա մեր նպատակն է՝ որպես ազգություն գոյություն ունենալու, որովհետև սովորաբար խորհրդանիշները սոսկ գործնական և պրագմատիկ իմաստ չունեն. դա ազգի երազանքն է, ազգային երազանքն է, նպատակն է, համախմբվելու միջոց է, և երբ մենք այդ ամենից հրաժարվում ենք, անիմաստ է դառնում ընդհանրապես մեր գոյությունը որպես պետություն՝ որպես անկախ պետություն: Ի՞նչ է անկախությունը, ինչի՞ համար էր անկախությունը, որպեսզի մենք կարողանայինք մեր ազգային ինքնությունը պահպանել: Իսկ ազգային ինքնությունը մենք պահպանում ենք մեր հողը գնահատելով, մեր հայրենիքը, մեր պատմությունը, մեր մշակույթը, այն, ինչ մեր տեսակն է, այն, ինչ մեր իմաստն է գոյության»,- ընդգծում է մշակութաբանը։

Նրա կարծիքով՝ ազգային ինքնությունը պահպանվում է հողի, հայրենիքի, պատմության և մշակույթի նկատմամբ գնահատանքով։ Առանց դրա ժողովուրդը չի կարող գոյատևել․
«Ժողովուրդները չեն ապրում միայն ուտելու, հագնվելու, նյութականի համար։ Դա ձևն է, իսկ բովանդակությունը խորհրդանիշներն են։ Երբ ձևը մնում է առանց բովանդակության, ժամանակի ընթացքում նա քայքայվում և վերանում է: Այսինքն՝ երբ մենք այսպես խոսում ենք, գնահատում ենք անկախությունը, պետությունը, այն հիմնված է, այս դեպքում կարող եմ ասել, Արարատ լեռան՝ որպես խորհրդանիշի վրա, և երբ մենք այդ հիմքը հանում ենք, մենք փլուզվում ենք: Անիմաստ է դառնում մեր՝ որպես ազգություն գոյությունը:

Պետությունը՝ ազգային պետությունը, հիմնված է դրա վրա, երբ մենք վերացնում ենք այդ հիմքը, ինչի՞ համար է այդ հարմարվողականությունը: Ընդհանրապես, մարդու կյանքում էլ պատիվը, ինքնասիրությունը շատ ավելի կարևոր բաներ են, ի վերջո կյանքը միայն ուտել-խմելու համար չի, դա ի՞նչ կյանք է, կարելի է և չապրել այդ կյանքը, եթե դու պատիվ չունես, եթե դու արժանապատվություն չունես, եթե դու ամեն վայրկյան ստորանում ես, ավելի լավ է չապրել»։

Մշակութաբանը նաև հավելում է, որ տեղի ունեցող գործընթացները միայն Հայաստանի խնդիրը չեն․ դրանք գլոբալ են։

«Այս համաշխարհայնացման, համաշխարհային իշխանությունը ամրապնդելու գործընթացները չեն կարող հաջողել, եթե չվերացնեն ազգայինը, մշակութայինը, պետությունները չթուլացնեն։ Բայց մենք առանձնահատուկ ժողովուրդ ենք․ մենք աշխարհին մշակույթ և քաղաքակրթություն տված ազգ ենք։ Մեզ համար մշակույթը կարևոր է այնքանով, որքանով որ մենք ունենք առաքելություն: Մենք չենք գիտակցում մեր կարևորության աստիճանը։ Եթե գիտակցեինք, այդքան չէինք խեղճանա»,- եզրափակում է Կարինե Հակոբյանը։

Էլեն Դանիելյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան