Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:10 15-09-2025

Եթե ՔՊ-ում համաձայն չեն, ապա կարող են հեղափոխություն անել սեպտեմբերի 20-ին

Եվ մեկ նահանջ արձանագրվեց օրեր առաջ։ Արարատի պատկերն այլևս չի լինի ՀՀ պետական սահմանահատման կնիքի վրա։ Կառավարությունն է որոշում ընդունել անցյալ նիստում։ Կասկածից վեր է, որ այս փոփոխությունն արվել է Թուրքիայի պահանջով, թուրք-ռուսական ճնշման արդյունքում։

ՔՊ-ական իշխանությունն ամաչո՞ւմ է, թե՞ վախենում է ուղիղ ասել, որ դա Թուրքիայի պահանջով է հանում։

Այս փոփոխությունը կատարվելու է նոյեմբերի 1-ից։ Այսինքն՝ նոյեմբերի 1-ից ՀՀ սահմանը հատողի անձնագրում դրվող ՀՀ կնիքի վրա Արարատի պատկերը չի լինելու։ Ժողովրդի մի մասի համար սա, իհարկե, ցավալի նահանջ է։ Արարատը շատերի համար հարազատ, սիրելի է, Հայաստանի խորհրդնիշներից մեկն է։ Եվ այդ պատճառով է կնիքների վրա։ Նոյեմբերի 1-ից կնիքների վրա լինելու է դատարկություն։ ՀՀ խորհրդանիշները չի կարելի փոխել՝ առանց ժողովրդին հարցնելու։ Այս առումով՝ Կառավարության որոշումը հակաժողովրդավարական է, ինչը, հավանաբար, ցավ է պատճառելու ժողովրդի մի մասին։ Արարատի պատկերի ներկայությունը նաև հույս է ներշնչում, որ մի օր արդարությունը վերականգնվելու է և Արարատը տուն է վերադառնալու։ Այդ հույսն է փոշիանում Արարատի պատկերը ջնջելու արդյունքում։

Ամաչո՞ւմ են ՔՊ-ական իշխանությունները Արարատի պատկերը կնիքի վրայից ջնջելու համար։ Հավանաբար՝ այո։ Մի քանի աներես լկտիներից զատ՝ բոլորն էլ ամաչում են ուղիղ նայել այն մարդկանց աչքերին, որոնք ցավ են ապրում այս պատճառով։ Հանրային հարթակներում շատ քիչ մարդիկ են պաշտպանում Կառավարության այս որոշումը։ Սա հիմք է ենթադրելու, որ ՔՊ-ականներն ամաչում են Նիկոլ Փաշինյանի Կառավարության այս որոշման համար։ Ուստի՝ չի բացառվում, որ որոշ ՔՊ-ականներ ևս ծանր կտանեն Արարատի պատկերի ջնջումը կնիքների վրայից և սեպտեմբերի 20-ին Փաշինյանին չեն ընտրի կուսակցության ղեկավար, այսինքն՝ այն ՔՊ-ականները, որոնք համաձայն չեն Փաշինյանի հետ՝ հեղափոխություն կանեն, և ՔՊ ներսում հեղափոխություն կլինի ու կտապալվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Առավել տարածվում է մեկ այլ վարկած, թե ՔՊ-ականները վախենում են ասել, որ Թուրքիայի պահանջով են ջնջում Արարատի պատկերը կնիքների վրայից։ Տևական ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր, Թուրքիան իր պահանջները Հայաստանին ներկայացնում էր միջնորդավորված։ Այսինքն՝ Անկարան դրանք ներկայացնում էր Մոսկվային, որն էլ Երևանին փոխանցում էր թուրքական պահանջները։ Վերջին շրջանում ՔՊ-ական իշխանությունները պնդում են, թե ուղիղ են հարաբերվում Թուրքիայի իշխանությունների հետ։ Եվ եթե հիմա ուղիղ ասեն, որ Թուրքիայի պահանջով են ջնջում, ապա ժողովրդի մի ստվար հատված երես կթեքի Նիկոլ Փաշինյանից և առաջիկա ընտրություններում ձայն չի տա ՔՊ-ին։ Այսինքն՝ ՔՊ վարկանիշը մի քանի կետով կընկնի ու կմեծանա պարտվելու և իշխանազրկվելու ռիկսը։

Կարճ ասած՝ սահմանային ծառայության կնիքներից Արարատի պատկերի ջնջումը գումարվում է նախորդ խայտառակ պարտությունների շարքին։ Սա նաև հավելյալ վկայություն է, որ ՔՊ-ն վախենում է ժողովրդից, ազնիվ չի ժողովրդի հետ, հաշվի չի առնում ժողովրդի կարծիքը կարևոր որոշումներ ընդունելու հարցում։ Այս որոշումը նաև կարող է ճակատագրական լինել։ Եթե սեպտեմբերի 20-ին բազմաթիվ ՔՊ-ականները դեմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանին, ապա այս որոշումը, հավանաբար՝ կվերանայվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
23:20 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղար Թերեզա Լազարոյի հետ
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի