Արտաքին 1 տարի առաջ - 20:19 11-09-2025

Հայաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ Քըլըչ

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը որոշ հանդիպումներ ունենալու նպատակով այցելել է Իգդիր։

Նա հանդիպել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի հետ։

Քըլըչը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ունեն որոշ աշխատանքներ հայաստանյան հատուկ ներկայացուցչի հետ․ «Կվերանայենք այդ աշխատանքները, կհաստատենք նախկինում արված քայլերը։ Կքննարկենք, թե ապագայում ինչ կարելի է անել՝ երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքը բարելավվելու համար»։

Նա ընդգծել է Զանգեզուրի ուղու կարևորությունը և նշել․
«Այս հաղորդակցման ուղին հատկապես շատ կարևոր է։ Զանգեզուրի ուղին կարևոր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի միջև հաղորդակցության, այլև ամբողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական պետությունների հետ կապ հաստատելու տեսանկյունից։ Հուսով ենք՝ պարոն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումներով մոտ ժամանակներում կբացենք այս ուղին և կնպաստենք երկու երկրների՝ հատկապես Իգդիրի և Կարսի տնտեսությունը»։

Քըլըչը նշել է, որ հայաստանյան կողմը ևս դրական է վերաբերվում այս հարցերին․ «Այսօր նրանք հայտարարել են՝ «Մեր սահմանը բացելու պատրաստ ենք»։ Բոլորի շահերին համապատասխանող քայլերին, բնականաբար, նրանք էլ դրական են նայում։ Որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ պետք է կատարվեն տեխնիկական աշխատանքներ, իսկ մտադրության հետ կապված որևէ խնդիր չունենք»։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն էլ նշել է, որ իրենց մարզը սահմանակից է երեք երկրներին․ «Մեր մարզում էլ մեծ ոգևորությամբ է գնահատվում այս ողջ գործընթացը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությամբ մեր բոլոր սահմանակից երկրների հետ շատ կառուցողական բանակցություններ են ընթանում։ Ունենք Ալիջան սահմանային անցակետ, և վերջերս Զանգեզուրի ուղու հետ կապված դրել ենք Դիլուջու-Կարս երկաթուղու 124 կիլոմետրանոց հիմքը»։

Դիվանագետը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երևան՝ Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով՝ մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie