Ներքին 1 տարի առաջ - 13:02 08-09-2025

ՀՀ-ում գրանցված 953 965 ավտոմեքենայից ավելի քան 344 հազարը գտնվում է Երևանում

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 953 հազար 965 տրանսպորտային միջոց, որից 343 հազար 220-ը՝ Երևանում։ Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի գործակարգավարական խորհրդակցությանն այս մասին հայտնեց Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված ավտոմեքենաների թիվը կազմել է 909 հազար 326, իսկ Երևանում՝ 331 հազար 314։

«Վերջին մեկ տարում տրանսպորտային միջոցների քանակը ՀՀ-ում աճել է 44 հազար 639-ով, իսկ Երևանում 11 հազար 906-ով։ Նշված ցուցանիշներն ուղիղ ազդեցություն են ունենում Երևան քաղաքում ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատության վրա, քանի որ դրանք դարձել են երթևեկության մասնակիցներ»,-նշեց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»