Ուղիղ եթեր
Սպորտ 10 ամիս առաջ - 11:26 07-09-2025

Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի համաշխարհային շախմատային թագի նախկին հավակնորդի հետ

Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երկու անընդմեջ հաղթանակ է տարել Սամարղանդում ընթացող «Գրանդ Սվիս» միջազգային խոշոր մրցաշարում: Երրորդ տուրում Հովհաննիսյանը հաղթել է Սլովենիան ներկայացնող Վլադիմիր Ֆեդոսեևին, որը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 21-րդ տեղը:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Երրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի համաշխարհային շախմատային թագի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ: Առաջին տուրում հայ շախմատիստի մրցակիցը առաջատար գրոսմայստերներից մեկն էր՝ Անիշ Գիրին (Նիդեռլանդներ): Երկրորդում Ռոբերտը հաղթել է նիգերիացի շախմատիստին։

Գաբրիել Սարգսյանը երրորդ տուրում ոչ ոքի է խաղացել Սամուել Սևյանի (ԱՄՆ) հետ և վաստակել 1,5 միավոր: Նախորդ երկու տուրերում Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել բավականին ուժեղ մրցակիցների՝ Հանս Նիմանի (ԱՄՆ) և Շահրիյար Մամեդյարովի (Ադրբեջան) հետ: Չորրորդ տուրում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի մեկ այլ ամերիկացի՝ Սեմ Շենքլենդը: Երեքից 1,5 միավոր է վաստակել նաև Հայաստանի շախմատային վարկանիշի առաջին համար Շանթ Սարգսյանը: Արամ Հակոբյանն ու Հայկ Մարտիրոսյանն իրենց ակտիվում ունեն 1-ական միավոր:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 3-ից վաստակել է 1,5 միավոր, Լիլիթ Մկրտչյանը՝ 1:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
18:28 Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր