Արտաքին 1 տարի առաջ - 21:12 01-09-2025

ՆԱՏՕ-ն նոր շտաբ է տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ

ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի տարածաշրջանային հրամանատարության շտաբը իր աշխատանքն է սկսել սեպտեմբերի 1-ին Ֆինլանդիայի Միկելի քաղաքում, որտեղ այն գործում է Ֆինլանդիայի ցամաքային զորքերի շտաբի հետ համատեղ:

Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։

Նշենք՝ Միկելին գտնվում է Ռուսաստանի սահմանից մոտ 140 կմ հեռավորության վրա և Սանկտ Պետերբուրգից 304 կմ հեռավորության վրա: Առաջին փուլում շտաբում կներգրավվեն տասը մասնագետներ, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է նրանց թիվը հասցնել մոտ 50-ի: Հրամանատարական կազմը կձևավորեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Ֆինլանդիայի ներկայացուցիչները:

Շտաբի հիմնական խնդիրները ներառում են ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի ղեկավարումը և հյուսիսային տարածաշրջանում ազգային բանակների գործողությունների համակարգումը, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների պլանավորումը, նախապատրաստումը և անցկացումը, նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie