Արտաքին 4 տարի առաջ - 21:47 10-02-2022

ՆԱՏՕ-ն կարող է մարտական ​​խմբեր տեղակայել Սև ծովի տարածքում․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է Ռումինիայում՝ սևծովյան տարածաշրջանում դաշինքի մարտական ​​խմբերի տեղակայման հնարավորության մասին։ Այս մասին նա հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք այժմ ուսումնասիրում ենք դաշինքի հարավ-արևելքում երկարաժամկետ ներկայության հնարավորությունը»,- ասել է Սթոլթենբերգը։ Նա նշել է, որ դաշինքն արդեն իր ուժերը տեղակայել է Լեհաստանում և Բալթյան երկրներում։ «Մենք ուսումնասիրում ենք Ռումինիայի սևծովյան տարածաշրջանում նմանատիպ խմբեր տեղակայելու հնարավորությունը»,- հավելել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է նաև ուկրաինական բանակի վիճակը։ Նրա խոսքով՝ այսօր այն շատ ավելի լավ է պատրաստված, քան 2014թ.։

Հինգշաբթի ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Լոնդոնը դիտարկում է Արևելյան և Հարավային Եվրոպա լրացուցիչ ուժեր տեղակայելու հարցը՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ