Արտաքին 1 տարի առաջ - 20:14 31-08-2025

Կուտակվել են քննարկման համար բազմաթիվ հարցեր. Պուտինը՝ Փաշինյանին

Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, հանդիպել են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը:

Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցելու հնարավորության համար, քանի որ բազմաթիվ հարցեր են կուտակվել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային բնույթի քննարկման համար:

«Հուսով եմ, որ այսօրվա մեր հանդիպումը, ինչպես սովորաբար լինում է, երբ հանդիպում ենք, օգտակար, բովանդակալից կլինի», - ասել է Պուտինը:

Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ վստահ է՝ այսօրվա օրակարգը հագեցած կլինի. «Ես շատ ուրախ եմ այն գործընկերության և երկխոսության համար, որը ձևավորվել է մեր միջև, նկատի ունեմ և մեր անձնական երկխոսությունը, և, իհարկե, շատ ակտիվ երկխոսությունը մեր եղբայրական երկրների միջև»:

Զրույցից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նրանք լավ զրույց են ունեցել:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հավելում են, որ կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես բարձր մակարդակի անձնական շփումները, այնպես էլ միջպետական ինստիտուցիոնալ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։

Փաշինյանն այս շաբաթ հայտնել էր, որ սեպտեմբերի վերջին մեկնելու է Ռուսաստան:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի