Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:28 06-07-2022

2021թ․-ի համեմատությամբ՝ հանրապետության ջրամբարներում կուտակվել է 270 մլն խմ ավել ջուր

Հուլիսի 1-ի դրությամբ, համաձայն շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության հիդրոօդերևույթաբանական տեղեկագրի, Սևանա լճի մակարդակը կազմել է 1900 մետր 74 սմ, որը 5 սմ-ով պակաս է նախորդ տարի նույն օրվա մակարդակից։ Հունիսի 30-ի տվյալներով Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը, այդ թվում ստորերկրյա ներհոսքը կազմել է օրական 374 հազար խմ։

Արհեստական ջրամբարների լցվածության առումով այս տարի, կարելի է ասել, գրանցվել է վերջին տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ։ Մասնավորապես, հանրապետության ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարում կուտակվել է 369 մլն խմ ջուր, որը անցած տարվա նույն օրվա համեմատությամբ ավելին է 261 մլն խմ-ով։ Հիշեցնենք, որ այս ջրամբարը օգտագործվում է Թուրքիայի Հանրապետության հետ 50/50 սկզբունքով։ Այնպես որ, այդ ջրից ՀՀ-ի մասնաբաժինը շուրջ 180 մլն խմ է, և Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզերի ավելի քան 100 հազար հա հողատարածքների ոռոգման առումով այս տարի պետք է որ որևէ խնդիր չլինի։

Արփի լիճ ջրամբարում կուտակվել է 65․4 մլն խմ ջուր, որն ավելի քան 5 մլն-ով ավելի է անցած տարվա նույն օրերին կուտակվածի համեմատությամբ։ Ոռոգում է Շիրակի դաշտի և Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում Թալինի և Արմավիրի ջրանցքները։ Հետևաբար Շիրակի դաշտն ու Արմավիրի տարածաշրջանը նախորդ տարվա համեմատությամբ էապես լավ վիճակում են ոռոգման ջրի ապահովվածության առումով։
Ապարանի ջրամբարում կուտակվել է տարողության ուղիղ կեսի չափով ջուր՝ 45․6 մլն խմ, որը, սակայն, նախորդ տարվա նույն օրերին կուտակվածի համեմատությամբ 50%-ով ավելին է։ Շնորհիվ դրա՝ Աշտարակի և Էջմիածնի տարածաշրջաններում ևս ոռոգման ջրի մատակարարման առումով խնդիրներ չպետք է առաջանան։

70 մլն խմ տարողությամբ Ազատի ջրամբարում, որի ջրերը ոռոգում են հիմնականում Արարատի մարզի հողերը, կուտակվել է 53 մլն խմ ջուր, որն ամբողջ 13 մլն խմ-ով ավելին է նախորդ տարում կուտակվածից։ Արարատի մարզում էլ ոռոգման ջրի մատակարարման առումով առայժմ խափանման լուրջ միջադեպեր չեն գրանցվել։

Կոտայքի մարզում գտնվող Մարմարիկի ջրամբարում կուտակված կա 14 մլն խմ ջուր, որը գրեթե 6 մլն-ով ավելին է 2021թ․-ի նույն օրը կուտակվածից։ Այս ջրամբարը, որ գտնվում է Կոտայքի մարզում, ունի 24 մլն խմ տարողություն։

Սրանք տարողության առումոքվ հանրապետության ամենախոշոր ջրամբարներն են, որոնցում անցած տարվա համեմատությամբ ավելի է կուտակվել 270 մլն խմ ջուր։ Հավելենք նաև, որ լեռներում ձնհալը հիմնականում ավարտվել է, ու միաժամանակ ոռոգման սեզոնի պիկն է, հետևաբար ջրամբարներում ջրի ծավալի հետագա ավելացման հավանականությունը փոքր է։

Նշենք նաև, որ այս օրերին հանրապետության գետերում ջրհոսքը ամենամյա միջինից էապես բարձր է, բայց այստեղ ևս վերջին օրերին առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից