Ներքին 1 տարի առաջ - 21:30 30-08-2025

Ախուրյանի գյուղերում համաճարակ է, պատկան մարմիններն ամեն գնով կոծկում են. ահազանգ

Արդեն տևական ժամանակ է Oragir.News-ը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի գյուղերի բնակիչներից ստանում է ահազանգեր, որ իրենց կովերի մոտ դաբաղ է հայտնաբերվել։

Գյուղացիները մտահոգված են` աչքերի առջև իրենց անասունները սատկում են, բայց Շիրակի մարզպետարանից ասում են, որ ՍԱՏՄ-ի լիազորությունն է, իսկ ՍԱՏՄ-ն էլ հստակ որևէ պատասխան չի տալիս։ Ազատան, Ղարիբջանյան, Բասեն գյուղերում արդեն մեկ ամսից ավելի է՝ այս վիճակն է, գյուղացիներն հուսահատ են, բայց, ինչպես իրենք են ասում, չգիտեն՝ ուր և ում դիմեն։

«Ախուրյանի շրջանի գյուղերում սաղ նույն վիճակն է, 15 օր է կխոսանք, ոչ տեր կեղնին, ոչ մի բան էլ չեն էնե։ Ազատան, Ղարիբջանյան, կողքի գյուղերը սաղ դաբաղ հիվանդություն կա։ Յանի ախտահանիչ են ցանել, բայց դե կապիկություն էլի։ ՍԱՏՄ-ն ի՞նչ կմտածե»,-ասում է մեզ դիմած գյուղացիներից մեկը։

Նրա խոսքով` այս ամեն ինչը դառնալու է համաճարակ։

«Պատկան մարմինները կկոծկեն, լղոզված պատասխաններ կուդան։ Անասնագլխաքանակը 50%-ով կրճատվել է, համաճարակը հո պոզով-պոչով չի էղնի։ Կագեբեշնիկները մարդկանց վախեցնում են, որ բարձրաձայնեցիք լավ չի էղնի տամոժնին կփակվի։ Պատասխանատվությունը իրանց վրեքից կգցեն ըսոր-ընոր վրա»,- շարունակում է գյուղացին։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ, բայց վերջինս մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից