copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 09:40 28-08-2025

Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ալավերդի համայնքի Նեղոց, Շնող, Թեղուտ, Քարկոփ, Ջիլիզա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Փրկարար ծառայությունը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։