Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:32 25-08-2025

Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի հայտնաբերում Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան գյուղի ջրատարի մոտ զենք-զինամթերք է թողել։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել է՝ «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, «Մաուզեր» ինքնաձիգ, տարբեր տեսակի հրացաններ, «Գլոկ» ատրճանակ, «Բայկալ» ատրճանակ, G1 տիպի 4 նռնակ, «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի 8 պայթուցիչ, 2 հակատանկային ական, մոտ 5 մետր դետոնացիոն լար, զինվորական կապի սարքավորում, մեկնարկային ատրճանակի լուսաձայնային 5 փամփուշտ, ինքնաձիգի 4 փամփշտատուփ, որոնցից 2-ը՝ ամբողջությամբ լիցքավորված և ինքնաձիգի 730 փամփուշտ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում