Արտաքին 1 տարի առաջ - 15:35 22-08-2025

ՄԱԿ-ն արձանագրում է՝ «Գազայում համատարած սով է». Իսրայելի ԱԳՆ-ը հակադարձում է

ՄԱԿ-ը պաշտոնապես արձանագրեց՝ Գազայում համատարած սով է: ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ղեկավար Թոմ Ֆլետչերը փաստում է՝ սնունդը չի հասնում պաղեստինյան տարածք՝ «Իսրայելի կողմից համակարգված խոչընդոտների պատճառով»․ փոխանցում է «Ազատություն»-ը։

«22 ամիս տևած չդադարող հակամարտությունից հետո Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ բախվում է աղետալի պայմանների՝ սով, աղքատություն, մահ», - ասված է ՄԱԿ-ի այսօր հրապարակված զեկույցում։

Մարտից ի վեր Իսրայելն արգելում է օգնության մատակարարումները Գազա, ինչն, ըստ միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի հանգեցրել է սննդի, դեղորայքի և վառելիքի լուրջ պակասի։

Իսրայելի շուրջ երկու տարի շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով, ՄԱԿ-ի գնահատականներով, Գազայի հատվածի վարելահողերի մոտ 98 տոկոսը կա՛մ վնասվել է, կա՛մ անհասանելի է, անասունները ոչնչացվել են, ձկնորսությունը՝ արգելված։ Լրջորեն խաթարվել է առողջապահական համակարգը, կտրուկ նվազել անվտանգ խմելու ջրի և հիգիենայի հասանելիությունը։

Արձագանքելով ՄԱԿ-ի հայտարարությանը՝ Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է՝ «Գազայում սով չկա», պնդելով, թե միջազգային կառույցի զեկույցը «հիմնված է «Համաս»-ի ստերի վրա»:

«Համաս»-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերին իրականացված հարձակումը, որը սկիզբ դրեց պատերազմին, հանգեցրեց 1219 մարդու մահվան, որոնց մեծ մասը Իսրայելի բնակիչներ էին։ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 62 հազար 192 պաղեստինցի, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie